Մեր ձևավորած Հայաստանը լավ Հայաստան է.Փաշինյանը կառավարության նիստը վերածեց քարոզարշավի
Քաղաքական
12:18 12/03/2026
Հայաստան

Մեր ձևավորած Հայաստանը լավ Հայաստան է.Փաշինյանը կառավարության նիստը վերածեց քարոզարշավի

«Մենք մեր ձևավորած Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանենք շատ պինդ, շատ ամուր, շատ սկզբունքային, որովհետև մենք ձևավորել ենք մի երկիր, որն ունի հեռանկար»,-կառավարության նիստում  հիմնավորելով պետական ծառայողներին 2025 թ երկրորդ կիսամյակի համար 4.6 մլրդ դրամ հավելավճար տրամադրելու որոշումն ընդունելիս ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա պետական պաշտոնյաներին հորդորեց չպաշտպաբվել քննադատությունից, այլ կատարած աշխատանքների մասին խոսել։

«Մեր ձևավորած Հայաստանը լավ Հայաստան է, հեռանկար ունեցող Հայաստան է, ապահով, անվտանգ Հայաստան է։ Մեր ձևավորած Հայաստանը քաղաքացիակենտրոն և մարդակենտրոն Հայաստան է, ինքն իրեն ռեֆլեքսիայի ենթարկվող Հայաստան է... Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք: Հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների:

Մենք հաղթահարել ենք ուրիշների կողմից մեզ պարտադրված հայրենասիրության մոդելները։ «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսն իրականացված է»,-հայտարարեց է Փաշինյանը:

Նա հայտարարեց, թե նաև Հայաստանի միջազգային վարկանիշն է բարձրացել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր ձևավորած Հայաստանը լավ Հայաստան է.Փաշինյանը կառավարության նիստը վերածեց քարոզարշավի